total, entire, complete, extreme;
extremely, to the last extremity, utterly, entirely, totally.
ՍՊԱՌՍՊՈՒՌ, ՍՊԱՌ Ի ՍՊՈՒՌ, Ի ՍՊԱՌՍՊՈՒՌ, Ի ՍՊԱՌ Ի ՍՊՈՒՌ. παντελῶς, παντελῆ , τελεῶς, ἀπλῶς, ἰκανῶς, ληρέστατα penitus, perfecte, ultimum, simpliciter, absolute, satis abunde ἡκριβωκώς diligentissimus եւ այլն. Ի սպառ սպառմամբ. բոլորովին. գլխովին. ամենեւին. բոլորական.
Խնդրեցին սպառսպուռ զվրէժ։ Ի սպառսպուռ ջախջախանս. (՟Ա. Մակ. ՟Թ. 42։ Դտ. ՟Ե. 26։)
Սպառսպուռ ջանայր զվրէժ խնդրել. (Ագաթ.։)
Որ սպառսպուռ տեղեակ էր օրինաց հոռոմոց։ Ապականեցաւ տաճարն ի սպառսպուռ հրձիգ լինելով։ Եհատ զյոյս կենաց սպառ ի սպուռ (կամ սպառսպուռ)։ Յանդիմանեաց նա սպառսպուռ զաղանդն զայն։ Սպառսպուռ ուրացան յօրինաց եւ ի մարգարէից։ Փախուցանէ սպառսպուռ զհոգին սուրբ. (Եւս. պտմ.։)
Զբարձումն սպառսպուռ եհաս այնպիսի վախճան եւ կործանումն։ Յայնմհետէ եղեն իսպառիսպուռ անկեալք ընդ լծով ծառայութեան։ Տեսանէր այրն աստուծոյ ի սպառ ի սպուռ զկործանումն աշխարհիս հայոց. (Փարպ.։)
Սպառսպուռ դադարեաց թագակալ պերճութիւնս։ Սպառսպուռ ի վերջ հասեալ դադարէր։ Դղրդեալ կործանեցին սպառսպուռ զհայաստանեայսս. (Յհ. կթ.։)
Սպառսպուռ բարձին. (Նար. երգ.։ 3)